Պենտագոնն ինքնասպանությունների թվի աճ է գրանցել ամերիկացի զինվորականների շրջանում

Պենտագոնն ինքնասպանությունների թվի աճ է գրանցել ամերիկացի զինվորականների շրջանում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գրանցել է ամերիկացի զինվորականների ինքնասպանությունների թվի աճ, 2020 թվականին 580 մարդ ինքնասպան է եղել: Այդ մասին ասվում է հինգշաբթի հրապարակված Պենտագոնի տարեկան զեկույցում:

Ինչպես նշվում է փաստաթղթում, անցած տարի ակտիվ ստորաբաժանումներում 384 մարդ է ինքնասպան եղել, այդ թվում ՝ 175-ը ցամաքային զորքերում, 81-ը՝ ռազմաօդային ուժերում, 66-ը՝ ռազմածովային ուժերում և 62-ը՝ ծովային հետևակի կորպուսում:

Ազգային գվարդիայի մարտիկներից և պահեստազորայիններից, 196 մարդ ինքնասպան է եղել․ «Մենք գիտակցում ենք, որ ցուցանիշները չեն փոխվում ցանկալի ուղղությամբ, և մենք վերահաստատում ենք մեր մտադրությունը՝ աշխատելու բանակի բոլոր ճյուղերում ինքնասպանությունների թվի նվազեցման ուղղությամբ»,- ասվում է զեկույցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում