Բլինքեն. Հյուսիսային Կորեայի գործողությունները նպաստում են անկայունությանն ու խաթարում անվտանգությունը
Միացյալ Նահանգները մտահոգված է Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակմամբ և կարծում է, որ այդ գործողությունները նպաստում են անկայունությանը և խաթարում անվտանգությունը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հինգշաբթի լրագրողներին ասել է Պիտսբուրգում ԱՄՆ-ի և Եվրամիության ստեղծած Առևտրի և տեխնոլոգիաների խորհրդի նիստի շրջանակներում:
«Մենք մտահոգված ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի այս անընդհատ խախտմամբ, որոնք նպաստում են անկայունությանը և խաթարում անվտանգությունը»,- նրա խոսքերը մեջբերում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակը ՏԱՍՍ-ին ասել էր, որ Միացյալ Նահանգները լրջորեն վերաբերվում են ցանկացած նոր զենքի մասին տեղեկություններին և մանրազնին ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի կողմից կատարվող նոր Hwaseong-8 գերձայնային հրթիռի փորձարկման տվյալները:
Կարծիքներ