Թայվանում հրդեհների զոհերի թիվը հասել է չորսի

Թայվանում հրդեհների զոհերի թիվը հասել է չորսի

Թայվանի հարավում գտնվող գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, վեցը մնացել են փլատակների տակ: Այս մասին հայտնում է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը։

Բոլոր մահացածները հրշեջ ծառայության աշխատակիցներ են։ Ինչպես ասվում է քաղաքային իշխանությունների հաղորդագրության մեջ, բուժօգնության է դիմել 102 մարդ, որոնցից 58-ը ստացել են միջին ծանրության, ևս 25-ը՝ ծանր վնասվածքներ։ Ըստ տվյալների՝ առնվազն 20 տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում