Երևանի Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված ական

Երևանի Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված ական

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 1-ին, ժամը 18։11-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է զինամթերք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը 82 մմ տրամաչափի ականանետի կոռոզիայի ենթարկված ական է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում