Ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 24-ից օգոստոսի 1-ն ութ մարզերում հայտնաբերել են կանոնների 3962 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրանք հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3962 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 58 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 50, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 103-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 5 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։
Կարծիքներ