Թրամփը պահանջել է փոխարինել իրեն քննադատած Մեծ Բրիտանիայի դեսպանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է փոխարինել Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպան Կիմ Դարոկին, որը քննադատում էր ամերիկյան վարչակազմին: Այս մասին The Daily Telegraph-ին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության ղեկավարի օգնական Ջոն Բոլթոնը:
Հրապարակման համաձայն՝ 2019-ի հուլիսին Daily Mail-ը հրապարակել է հատվածներ գաղտնի դիվանագիտական հաղորդագրություններից, որոնք դեսպանն ուղարկել է Լոնդոն: Մասնավորապես, դրանցում Թրամփի և նրա թիմի հասցեին վիրավորական բնութագրումներ են եղել:
Ինչպես նշված է հրապարակման մեջ, ամերիկացի առաջնորդը զանգահարել է Բոլթոնին և հրամայել «քշել» Դարոկին: Դրանից առաջ Սպիտակ տան ղեկավարը դեսպանին անվանել էր «ճչացող հիմար» և ասել, որ Վաշինգտոնն այլևս կապ չունի նրա հետ: Ավելի ուշ դեսպանը որոշել էր թողնել իր պաշտոնը:
Կարծիքներ