Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 1-ից QR կոդեր կներդրվեն հասարակական վայրեր այցելելու համար

Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 1-ից QR կոդեր կներդրվեն հասարակական վայրեր այցելելու համար: Դա բխում է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի ստորագրած հրամանագրից, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությանը:
Սանկտ Պետերբուրգի շրջանների վարչակազմերին տրվել է հատուկ հանձնարարական՝ ուժեղացնելու վերահսկողությունը, այդ թվում` սոցիալական ենթակառուցվածքների բոլոր օբյեկտներում:
Գործատուներին խորհուրդ է տրվել նոյեմբերի 1-ից նոյեմբերի 3-ը նախատոնական շրջանում իրենց աշխատակիցներին տեղափոխել աշխատանքի հեռավար ռեժիմի:
Կարծիքներ