Մահվան եւս մեկ նոր դեպք ալկոհոլային թունավորումից
Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան եւս մեկ նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 5 քաղաքացի, թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։
Այսպիսով, ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասավ 18-ի։
Արձանագրվել էր թունավորման ընդհանուր 46 դեպք, որոնցից 29-ը Արմավիրի մարզում, 7-ը՝ Երեւանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։ Բոլոր քաղաքացիները թունավորվել էին մեթիլ սպիրտից։
Կարծիքներ