Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային
Համացանցում մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, որ երեխաների հետ գործ ունեցող պատասխանատուն (հավանաբար դաստիարակը) ծեծում է քնելու պառկած երեխային։
Տարբեր գրառումներից հասկանալի է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։
«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում է տեսանյութի կինը, իսկ երեխան լացելով փորձում է փախչել նրանից։
Ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ տեսանյութը ուսումնասիրվում է:
Կարծիքներ