Հայտնի է, թե երբ է ՌԴ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցելելու Հայաստան

Հայտնի է, թե երբ է ՌԴ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցելելու Հայաստան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, թե երբ է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցելելու Հայաստան։

«Ես սպասում եմ իմ գործընկեր Մատվիենկոյի այցը հունիսի 5-6-ը»,- նշեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ այցը լինելու է պաշտոնական, երկողմ տարբեր հարցեր կան, որոնք պետք է քննարկել։

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Երևան՝ հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում