Նիդեռլանդները Ուկրաինային 5 միլիոն էներգախնայող լամպ կտա

Նիդեռլանդները Ուկրաինային 5 միլիոն էներգախնայող լամպ կտա

Նիդեռլանդների իշխանությունները Ուկրաինային կուղարկեն 5 մլն էներգախնայող լամպ։ Դրանք անհրաժեշտ են ուկրաինական էլեկտրացանցերի վրա ճնշումը թուլացնելու համար, հայտարարել է Նիդեռլանդների կառավարությունը։

Լամպերի փոխանցման մասին ավելի վաղ հայտարարել էր արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Լիշե Շրեյնեմախերը Կիևում՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի հետ հանդիպման ժամանակ։

Նիդեռլանդների իշխանությունների տվյալներով՝ ԵՄ-ն մինչ այժմ Ուկրաինային արդեն մատակարարել է մոտ 30 միլիոն էներգախնայող լամպ։ Նիդեռլանդները նաև օգնում է Ukrenergo-ին վերականգնել էներգետիկ ենթակառուցվածքը՝ մատակարարելով տրանսֆորմատորներ, մալուխներ և անջատիչներ:

Ավելի վաղ Նիդեռլանդների իշխանությունները հայտարարել էին, որ այս տարի 2,5 միլիարդ եվրո են հատկացրել ուկրաինական կողմին մարդասիրական և ռազմական աջակցության, ենթակառուցվածքների վերանորոգման և վերականգնման, դիվանագիտական ​​աջակցության, ինչպես նաև ռազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում