«Ջուլիա» փոթորիկը Կենտրոնական Ամերիկայում խլել է առնվազն 28 մարդու կյանք

«Ջուլիա» փոթորիկը Կենտրոնական Ամերիկայում խլել է առնվազն 28 մարդու կյանք

Առնվազն 28 մարդ է զոհվել Կենտրոնական Ամերիկայում կիրակի և երկուշաբթի «Ջուլիա» փոթորկի հետևանքով: Տեղական իշխանությունները մի քանի հազար մարդու տարհանել են փոթորկի անցման տարածքում սաստիկ ջրհեղեղի պատճառով։

Ամենաբարձր զոհերի թիվը գրանցվել է Գվատեմալայում. Բնական աղետների հետևանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի (Conred) տվյալներով՝ աղետի հետևանքներից մահացել է 14 մարդ: Հանրապետության իշխանությունները ավելի քան 1,3 հազար մարդու տարհանել են հեղեղներից անվտանգ շրջաններ։ 

Հարևան Էլ Սալվադորում ինը մարդ է զոհվել, մոտ հազար մարդ տարհանվել է։ Քամու ուժգին պոռթկումների և գետերի վարարումների հետևանքով ծառերի վնասման պատճառով որոշ առանցքային մայրուղիներ արգելափակվել են։ «Ջուլիա» փոթորիկը Հոնդուրասում երեք մարդու կյանք է խլել, այդ թվում՝ վեցամյա երեխայի , հաղորդում է Telesur- ը:

Prensa Latina գործակալության տվյալներով ՝ երկրի տարածքով փոթորկի անցումից հետո Նիկարագուայում ավերվել է առնվազն 2000 բնակելի շենք։ Մահացածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Պաշտոնական տվյալներով՝ Պանամայում եւս երկու մարդ է մահացել։ Հարևան Կոստա Ռիկայի իշխանությունները զոհերի մասին չեն հայտնել, իսկ երկրի շատ շրջաններում էլեկտրաէներգիան խափանվել է, սակայն այս պահին բնակչության մեծ մասն ապահովված է էներգիայով։

1-ին կարգի «Ջուլիա» փոթորիկը կիրակի գիշերը հասել է Կենտրոնական Ամերիկա: Քամու պոռթկումների արագությունը հարվածի գոտում կազմել է մոտ 39 մ/վ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում