Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման
![Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման](https://freenews.am/uploads/images/image_750x_67a60bf02d6df.jpg)
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են դատախազությունից:
Հանրային մեղադրողը միջնորդել էր Հարությունյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատախազությունից տեղեկացրել են, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:
ՊԲ նախկին հրամանատարը մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, իսկ մեկ զինծառայողի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է:
Կարծիքներ