Մենք ասո՞ւմ ենք, որ Արծվաշենը պետք է վերադառնա, այո՛, ասում ենք. Փաշինյան
Այսօր Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև էքսկլավ, անկլավների խնդրի մասին:
«Արծվաշենն Ադրբեջանի օկուպացիայի ներքո է արդեն 30 տարի: Մենք ասո՞ւմ ենք, որ Արծվաշենը պետք է վերադառնա: Այո, ասում ենք: Բայց նաև հետևյալ հարցը կա: Ենթադրենք, քաղաքական պայմանավորվածությունը ձեռք բերվեց, մեծ հաշվով այն ձեռք է բերվել, որ հարցը պետք է հասցեագրվի որևէ մոդելով: Ուղիղ և հստակ ուզում եմ ասել՝ 2 տարբերակ և 2 ըմբռնում կա:
Առաջին, որ ունենք սահմանի գիծ, որից այն կողմ գտնվող անկլավները, մեր դեպքում էքսկլավը, պետք է վերադառնա ՀՀ իրավազորության ներքո:
Բայց ի՞նչ է պետք դա պրակտիկ անելու համար: Ես ուզում եմ, որ այս նրբությունը հասկանանք, թե էդ էքսկլավի սահմանը որտեղ է սահմանափակվում: Այսինքն սահմանը ո՞րն է, պետք է տարածքը կոնկրետացնենք, որպեսզի պրոցեսը հնարավոր լինի կազմակերպել:
Հակառակ դեպքում ինչքա՞նն է Արծվաշենը, հո հողի վրա գծված չէ՝ սա Արծվաշենն է, սա՝ չէ: Պետք է դնել էդ գիծը որոշել, թե չէ հակառակ դեպքում նախ կարող է ավելի փոքր լինի, քան պետք է լինի, կամ հակառակը: Երկուսն էլ լավ չէ:
Դրա համար նախ քարտեզի վրա պետք է ճշգրտել կոորդինատներով, իսկ դրա համար պետք է իրավական հիմքերով ապահովված քարտեզը վերակենդանացնենք, վերարտադրենք, որից հետո արդեն քաղաքական պայմանավորվածությունը պետք է տեղի ունենա»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ