Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը կարագացնի Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետը նաև հավելել է, որ օրենքը կարևոր ներդրում կունենա պետական ինքնիշխանության ամրապնդման գործում և կկանխի «քաղաքական փոքրամասնության բռնի գործողությունները»։
«Մենք, իհարկե, կընդունենք այս օրենքը, կլինեն անհարմարություններ, որոնք կտևեն մի քանի օր, բայց երկարաժամկետ հեռանկարում մենք տարիներով կապահովագրենք երկիրը բևեռացումից և արմատականությունից»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի մեկնարկից առաջ, որտեղ պետք է շարունակվեր «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումը, ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել
Կարծիքներ