Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել

Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել

Բաքուն, Աստանան և Տաշքենդը կուսումնասիրեն իրենց էներգետիկ համակարգերի ինտեգրման հնարավորությունը՝ Կասպից ծովի հատակի երկայնքով բարձրավոլտ մալուխ անցկացնելու միջոցով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի էներգետիկայի նախարարության ղեկավարներն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել երեք հանրապետությունների էներգետիկ համակարգերի փոխկապակցման վերաբերյալ՝ Տաշքենդի միջազգային ներդրումային ֆորումի շրջանակներում։

Ստորագրված հուշագրի նպատակն է որոշել ծրագրի շրջանակներում համագործակցության հիմնական պայմանները։ Փաստաթուղթը ներառում է հուշագրի մասնակիցների կողմից Կասպից ծովի հատակի երկայնքով և այլ պետությունների տարածքում բարձրավոլտ մալուխ անցկացնելու միջոցով երեք երկրների էներգահամակարգերը միացնելու հնարավորության ուսումնասիրությունը՝ կանաչ էներգիայի տեխնիկապես և տնտեսապես ամենաօպտիմալ առևտուրն Ադրբեջանից, Ղազախստանից և Ուզբեկստանից իրականացնելու համար։

Արդեն կազմվել է Կասպից ծովի հատակով խորջրյա մալուխի անցկացման տեխնիկական բնութագրի նախագիծ, համաձայնեցված են նաև դրա իրականացման հիմնական մոտեցումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում