Իսրայելում պայթյուններ են որոտացել
Իսրայելի Նեգեւի անապատի հյուսիսում ապրիլի լույս 22-ի գիշերը գործել են օդային տագնապի շչակները, ինչից հետո Երուսաղեմի եւ երկրի կենտրոնական մասի մյուս քաղաքների բնակիչները հայտնել են պայթյունների մասին: Այդ մասին հայտնել Է Times of Israel թերթը:
Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել:
Հրատարակության տվյալներով՝ հրթիռներն, ըստ երեւույթին, արձակվել են ոչ Գազայի հատվածից: Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակը, հաղորդել Է, որ շչակներ են գործել Դիմոնա քաղաքի մերձակայքում, որտեղ միջուկային ռեակտոր Է գտնվում:
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ այնտեղ ընկել են Սիրիայից արձակված հրթիռթներ: Reuters-ի տվյալներով՝ իսրայելական կողմը Սիրիայի գործողությունների հետեւանքով կորուստներ չի կրել եւ պատասխան գրոհ Է իրականացրել:
SANA գործակալությունն իր հերթին հայտնել Է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը դիմագրավել են հրթիռային հարվածները, որոնք Իսրայելը հասցրել Է Գոլանի բարձունքների կողմից: Դրա հետեւանքով տուժել են չորս սիրիացի զինվորականներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ