Իսրայելը հավելյալ օգնություն է խնդրել ԱՄՆ-ից

ԱՄՆ-ը դիտարկում է Իսրայելի խնդրանքը՝ լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու Գազայի հատվածում գործողության համար, CNN-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք ուսումնասիրում ենք իսրայելցիների կողմից արված հատուկ լրացուցիչ խնդրանքները: Կարծում եմ, որ այսօր ավելի ուշ դուք հավանաբար կիմանաք որոշումների մասին»,- ասել է նա:
Բլինքենը հիշեցրել է, որ Բարաք Օբամայի նախագահության օրոք ստորագրված հուշագրի համաձայն՝ ԱՄՆ-ն Իսրայելին տարեկան 3,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում։
Կարծիքներ