Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից որոշ մանրամասներ

Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից որոշ մանրամասներ

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի (Լոկ Սաբհա) նախագահ Օմ Բիրլայի հետ: Օմ Բիրլան ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Հնդկաստանում ու նշել, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր հեռանկարներ է բացելու:

Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ նման շփումները կարևոր նշանակություն ունեն հայ-հնդկական խորացող հարաբերությունների զարգացման համար:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ անդրադարձ կատարելով նաև երկկողմ հարաբերություններին ու հետաքրքրություններին առնչվող այլ թեմաների: Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել նաև որոշ մանրամասներ հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից:

ՀՀ ԱԺ նախագահը շրջայց է կատարել Հնդկաստանի խորհրդարանի շենքում, հետևել նիստերի ընթացքին ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում