Հնդկաստանում կառուցում են թթվածնի արտադրության հարյուրավոր կայաններ
Հնդկաստանում կառուցում են բժշկական թթվածնի արտադրության 551 կայան՝ համաճարակային իրադրության կտրուկ սրացման ֆոնին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։
Կառավարության այս որոշումը հատուկ նշանակություն է ստացել քովիդ-հիվանդանոցներում թթվածնի համընդհանուր սղության հետ կապված։ Իրադրությունը հատկապես բարդ է Դելիում։ Jaipur Golden Hospital-ում թթվածնի պակասի պատճառով առնվազն 25 մարդ է մահացել։
Վարչապետը հանձնարարել է այդ կայանները շահագործել կարճագույն ժամկետներում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հնդկաստանը մի քանի անգամ թարմացրել է կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի համաշխարհային ռեկորդը։ Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 17․3 միլիոնի, մահացել է ավելի քան 195 հազար մարդ։
Կարծիքներ