Տուրիստական գործակալության խաբեությունների վերաբերյալ ստացվել է 11 քրեական գործ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը:
Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին է ստացվել 11 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում։
Կարծիքներ