Արցախում մարզադպրոց է վերանորոգվում, որը կանվանակոչվի Սիմոն Մարտիրոսյանի անունով

Արցախում մարզադպրոց է վերանորոգվում, որը կանվանակոչվի Սիմոն Մարտիրոսյանի անունով

Սիրելի արցախցիներ, ծանրամարտի սիրահարներ սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Արցախի Հանրապետության Կառավարության ֆինանսավորմամբ և Արցախի ծանրամարտի ասոցացիայի  ջանքերով մեկնարկել է ծանրամարտի մարզադպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները,- ֆեյսբուքի իր էջում հայտնում է Արցախի Ծանրամարտի Ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը։

Մարզադպրոցը վերանորոգվում է միջազգային ստանդարտներին համապատասխան և կրելու է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլեմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում