Վերին Լարս անցակետը մեկ ամսով կփակվի մարդատար մեքենաների համար

Վերին Լարս անցակետը մեկ ամսով կփակվի մարդատար մեքենաների համար

Վրաստանի իշխանությունները ՌԴ սահմանին` Կազբեգի-Վերին Լարս անցակետում վերանորոգման աշխատանքների պատճառով մայիսի 5-ից մեկ ամսով կարգելեն թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը:

Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտնում է. որ մարդատար մեքենաները հնարավոր է որոշ ուշացումներով կարողանան անցնել բեռնատարների համար նախատեսված անցումներով:

«Կազբեգի-Վերին Լարս»-ը վրաց-ռուսական սահմանին այսօր գործող միակ անցակետն է։ 

Հիշեցնենք՝ վերջին օրերին Վերին Լարսում տեխնիկական խնդիրներ կան, ինչի հետևանքով բազմաթիվ բեռնատարներ սահմանը հատում են մի քանի օր սպասելուց հետո միայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում