ԱՄՆ-ը հավանություն է տվել 323,3 միլիոն դոլարի տակտիկական հրթիռների և ռումբերի վաճառքին Ֆինլանդիային

ԱՄՆ-ը հավանություն է տվել 323,3 միլիոն դոլարի տակտիկական հրթիռների և ռումբերի վաճառքին Ֆինլանդիային

ԱՄՆ վարչակազմը որոշել է 323,3 միլիոն դոլարով Ֆինլանդիային վաճառել AIM-9X Block II մարտավարական «օդ-օդ» հրթիռներ և AGM-154 Joint Standoff Weapon (JSOW) ռումբեր և հարակից սարքավորումներ:

Ընդհանուր առմամբ, Ֆինլանդիան խնդրել է վաճառել 40 AIM-9X Block II հրթիռներ և 48 AGM-154 JSOW օդային ռումբեր: «Առաջարկվող վաճառքը կբարելավի Ֆինլանդիայի մարտունակությունը «օդ-օդ» և «օդ-ցամաք» զենքերի առումով, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա սկանդինավյան երկրների հետ ԱՄՆ հարաբերությունների վրա: Ֆինլանդիան մտադիր է օգտագործել այդ զենքերը և հարակից ծառայությունները»,- ասվում է փաստաթղթում։ Վաշինգտոնի տեսանկյունից՝ այդ զինատեսակների վաճառքը «տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը չի փոխի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում