Ուժեղացված ծառայություն Կապան-Քաջարան ճանապարհի սկզբնամասում
Փետրվարի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները Կապանում և Կապան-Քաջարան ճանապարհի սկզբնամասում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 1150 տրանսպորտային միջոց։ Օրենքով արգելված իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել։
Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 20 արձանագրություն։ 2 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կարծիքներ