Ռմբակոծվել է Կիևի հեռուստաաշտարակը

 Ռմբակոծվել է Կիևի հեռուստաաշտարակը

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում է ռուսական ուժերի կողմից Կիևում հեռուստաաշտարակը ռմբակոծելու մասին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նշվում է, որ հարվածից աշխատակիցները չեն տուժել, սակայն վնասվել են սարքավորումները: Միառժամանակ դադարեցված է հեռուստաալիքների հեռարձակումը:

Ուկրաինայի բնակիչներին խորհուրդ է տրվում հեռուստացույցի որոնողական համակարգի միջոցով գտնել ու դիտել տարածաշրջանային ալիքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում