Վերահաստատում ենք մեր աջակցությունը ՀԱԱԳԱ-ի դատարանի՝ Լաչինի վերաբերյալ որոշմանը. ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատուն
Բրիտանական դեսպանատան Քաղաքական և մամուլի հարցերով բաժնի ղեկավար Քրիս Փերքինսն այսօր միացել էր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այցելելու Սյունիք։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատնից:
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Արդարադատության Միջազգային դատարանի 2023թ․ փետրվարի որոշմանը, որպեսզի Ադրբեջանն ապահովի Լաչինի միջանցքով երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Կարծիքներ