Մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը. Փաշինյանը՝ Վաղարշապատի ընտրությունների մասին

Մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը. Փաշինյանը՝ Վաղարշապատի ընտրությունների մասին

Հիմա շատ քննարկվում է, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց Վաղարշապատի ընտրություններում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Վաղարշապատում կայացած ընտրությունների արդյունքներին:

«Կա մեկ գլոբալ պատճառ. ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ ՔՊ-ն՝ կյանքի մասին: Մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը, մարդիկ պարզապես ընտրում էին կյանքը: Եվ իմ համեստ կարծիքով՝ այդպես լինելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում, որովհետև մենք, դաժան փորձությունների միջով իրար հետ անցնելով, ի վերջո ապոկալիպսիսը թողել ենք անցյալում, և այսօր առջևում միայն կյանքն է»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15298, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 10051 քվե:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում