Լիտվայի նախագահը կասկածի տակ է դրել Բելառուսի առաջնորդ Լուկաշենկոյի լեգիտիմությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի կարելի պետության լեգիտիմ առաջնորդ համարել: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:
Ավելի վաղ Նաուսեդան Բելառուսին առաջարկել էր ստեղծել ազգային խորհուրդ հասարակության և իշխանությունների երկխոսության համար, ինչպես նաև հրաժարվել ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ազատ արձակել ձերբակալվածներին:
Նաուսեդան նաև հայտնել է, որ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը «հնարավոր է», սակայն նա ընդգծել է, որ նման որոշումը կարող է «բացասաբար ազդել բելառուս ժողովրդի վրա»:
Կարծիքներ