Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր` հատկապես Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները:
Զրույցների ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կողմնակից է բոլոր հարցերը լուծելու երկխոսության ճանապարհով, «որը բխում է բոլոր կողմերի շահերից», և շարունակելու է պաշտպանել իր իրավունքները Միջերկրական ծովում:
Հեռախոսազրույցների ընթացքում գնահատվել են նաև Թուրքիա-ԵՄ և Թուրքիա-Գերմանիա երկկողմ հարաբերությունները:
Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:
Կարծիքներ