«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի բուսածածկույթում

«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի բուսածածկույթում

Օգոստոսի 31-ին՝ ժամը 10։12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի բուսածածկույթում. տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում