ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունվարի 30-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 395.88 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.60 դրամով և կազմել 431.87 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 5.69 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.21 դրամով և կազմել 491.25 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 128.34 դրամով և կազմել 24476.27 դրամ: Արծաթի գինն աճել է 0.09 դրամով և կազմել 301.97 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ