Գերմանիան հայտարարել է, որ Կիևին կործանիչների մատակարարումը չի ներքաշի Արևմուտքին հակամարտության մեջ

Արևմուտքի ռազմական ինքնաթիռները, եթե դրանք հասցվեն Ուկրաինա, կօգնեն Կիևի իշխանություններին և նրան չեն դարձնի հակամարտության կողմ։ Այս կարծիքը հայտնել է Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը կիրակի ARD հեռուստաալիքի եթերում։
«Կարծում եմ, որ մարտական ինքնաթիռների մատակարարումը համարժեք է Ուկրաինան ռուսական հարձակումներից ավելի լավ պաշտպանելու համար», - պնդում է նա։ Փորձագետի կարծիքով՝ միջազգային իրավունքի տեսանկյունից նման քայլը Արեւմուտքին չի դարձնի ռազմական գործողությունների մասնակից։
Կանցլեր Օլաֆ Շոլցը և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը վերջին օրերին բազմիցս հայտարարել են, որ Գերմանիան չի պատրաստվում Ուկրաինային կործանիչներ մատակարարել։
Կարծիքներ