Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1600 դոլարը

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1600 դոլարը

Եվրոպայում գազի ֆյուչերսների գինը հասել է բոլոր ժամանակների նոր առավելագույնին՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի համար 1600 դոլարի մակարդակը, վկայում են ICE Futures բորսայի տվյալները:

Առևտրի բացումից մի քանի րոպե անց հոլանդական TTF հանգույցում նոյեմբերյան ֆյուչերսները թռիչք են կատարել մինչև 1596,8 դոլար, այնուհետև հատել մեկ այլ հոգեբանական նշագիծ ՝ հասնելով 1607,2 դոլարի: Դա 15.5 տոկոսով բարձր է երեքշաբթի օրվա գնահատված գնից:

Եվրոպական շուկայում գազի գինը բարձրացել է վերջին շաբաթների ընթացքում: Եթե օգոստոսի սկզբին վառելիքի մատակարարման գինը  հազար խորանարդ մետրի դիմաց 515 դոլար էր, ապա մեկ ամիս անց հասել է 614 դոլարի, իսկ սեպտեմբերի վերջին կրկնակի թանկացել։

Ըստ փորձագետների, դա պայմանավորված է գազի պահեստարանների լցվածության ցածր մակարդակով, հիմնական մատակարարներից սահմանափակ մատակարարմամբ և Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկով:

Այս ֆոնին «Գազպրոմ»-ի բաժնետոմսերը նույնպես թարմացրել են իրենց պատմական առավելագույն արժեքը՝ 386,5 ռուբլի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում