Բլինկենը կմեկնի Բրյուսել

Բլինկենը կմեկնի Բրյուսել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ապրիլի 3-5-ը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը, ինչպես նաև կհանդիպի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, դաշինքի գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգի  և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելի տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Բլինքենը ապրիլի 3-5-ը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը և ԱՄՆ-ԵՄ էներգետիկայի խորհրդի 10-րդ նիստին»,- ասել է դիվանագետը։

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը պետքարտուղարը «կընդգծի ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային և Վաշինգտոնի հանձնառությունը անդրատլանտյան անվտանգությանը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգին: Խորհրդի նիստում Բլինքենը «կքննարկի էներգետիկ անվտանգությունը՝ միաժամանակ արագացնելով անցումը մաքուր էներգիայի», ասվում է հայտարարության մեջ։

Պետդեպարտամենտի ղեկավարը նաև «երկկողմ հանդիպումներ կանցկացնի Բորելի, Ստոլտենբերգի և Կուլեբայի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում