Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին. Բայրամով
Ադրբեջանը ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմի պատասխանը կներկայացվի առաջիկա շաբաթներին։
«Կարծում եմ, որ 2024 թվականին, խաղաղության պայմանագրի հետ կապված՝ երկրների միջև ֆիզիկական հանդիպումները կշարունակվեն»,- ասել է Բայրամովը։
Կարծիքներ