Մակրոնը նախազգուշացրել է՝ Ուկրաինայում իրավիճակն արագ և հեշտ չի լուծվի

Մակրոնը նախազգուշացրել է՝ Ուկրաինայում իրավիճակն արագ և հեշտ չի լուծվի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ Ուկրաինայում իրավիճակի «արագ և հեշտ լուծում չի լինելու»: Նա նշել է, որ ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ակտիվ առաջ մղել հակամարտության կարգավորումը, սակայն ընդգել, որ Ուկրաինայի պարտությունն անընդունելի կլինի ոչ միայն եվրոպացիների, այլ նաև ամերիկացիների համար:

Մակրոնի խոսքով, եթե Արեւմուտքը համաձայնի որևէ «փոխզիջման», ապա դա կարող է վատ ազդեցություն ունենալ նրա հեղինակության վրա, քանի որ հակամարտությունից «հոգնածության» պատճառով որևէ համաձայնություն ընդունելը կհանգեցնի նման անընդունելի արդյունքի:

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները ստիպված կլինեն «իրատեսական քննարկումներ» սկսել տարածքային հարցերի շուրջ, քանի որ միայն նրանք կարող են իրական լուծումներ առաջարկել: Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի իրավիճակի փոփոխությանը և համոզի Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Եվրոպան պետք է ապահովի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, և սա կլինի նրանց հիմնական պարտականությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում