Կներեք, որ «որոշների» սպասելիքները չեմ արդարացրել, կներեք, որ նախկին իշխանամերձ շրջանակների նման հարստություն չեմ դիզել. Նազելի Բաղդասարյան

Կներեք, որ «որոշների» սպասելիքները չեմ արդարացրել, կներեք, որ նախկին իշխանամերձ շրջանակների նման հարստություն չեմ դիզել.  Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել է.

Լրատվամիջոցներին արտահոսք ապահովողներին խորհուրդ կտամ գոնե վնասի իրական չափը նշեն, ոչ թե քսանապատիկ ավել, հորինվածքն էլ արժանահավատ պետք է լինի, չէ՞։

Կներեք, որ «որոշների» սպասելիքները չեմ արդարացրել, կներեք, որ նախկին իշխանամերձ շրջանակների նման հարստություն չեմ դիզել, և առանձնակի խոշոր չափերի վնաս չի հասցվել։

«Մեղավոր» եմ, ինչ խոսք։

Էն ինքնահռչակ քաղաքապետացուին էլ ասեք, հաջորդ և մնացած բոլոր դեպքերում, երբ իմ անունը աջ ու ձախ կտա, կատարվածի համատեքստում՝ հրճվանքը չզսպելով կվայրահաչի, թող նաև քաջություն ունենա պարզաբանի, թե քրեական գործերով քանի գույք է իրեն վերագրվում, ապօրինի գույքի բռնագանձմամբ քանի շենք, շինություն ու գույք է կապվում իր և իր մերձավորների հետ։

Հա, մի բան էլ, խեղճն էնքաաաան անճար էր, որ 2018-ից հետո՝ պատգամավոր եղած ժամանակ, ի տարբերություն ինձ, ԱԺ-ից բնակարանային վարձի փոխհատուցում էր ստանում։ (Լրագրողները կարող են հարցում անել ԱԺ)

Թե բա, պետության փողերով հարստացածները…

Հետևեք մեզ նաև Տելեգրամում