ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի Բելառուսի դեմ, եթե այն օգտագործվի Ուկրաինայի վրա հարձակվելու համար
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները քայլեր կձեռնարկեն Բելառուսի դեմ, եթե նրա տարածքն օգտագործվի Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Այս մասին երեքշաբթի օրը հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք նաև հասկացրել ենք Բելառուսին, որ եթե նա թույլ տա օգտագործել իր տարածքը Ուկրաինայի վրա հարձակվելու համար, նա կստանա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ու գործընկերների արագ և վճռական պատասխանը»,- ասել է նա։
«Եթե ներխուժումը տեղի ունենա Բելառուսից, եթե ռուսական զորքերը մշտապես տեղակայված լինեն նրա տարածքում, ապա ՆԱՏՕ-ին կարող է անհրաժեշտ լինել վերանայել իր ուժերի դասավորվածությունը Բելառուսին սահմանակից երկրներում», - հավելել է Փրայսը:
Կարծիքներ