Բրազիլիան, Կոլումբիան, Մեքսիկան ցուցարարներին կոչ են անում Վենեսուելայում զսպվածություն ցուցաբերել
Բրազիլիան, Կոլումբիան և Մեքսիկան կոչ են արել Վենեսուելայի իշխանություններին հրապարակել նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև նշել են երկրում ցույցեր կազմակերպելիս զսպվածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բրազիլիայի ԱԳՆ կայքում ։
«Մենք կոչ ենք անում քաղաքական և հասարակական ուժերին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և զսպվածություն ցույցերի և հանրային միջոցառումների ժամանակ՝ խուսափելու բռնության էսկալացիայից»,- ասված է հայտարարության մեջ։ Երկրներն ընդգծել են, որ «խաղաղության պահպանումն ու մարդկային կյանքերի պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի»։
Կարծիքներ