Սանավիացիայի ուղղաթիռները Սյունիքից 2 տարբեր երեխաների են տեղափոխել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ. մեկի կյանքին վտանգ է սպառնում

Սանավիացիայի ուղղաթիռները Սյունիքից 2 տարբեր երեխաների են տեղափոխել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ. մեկի կյանքին վտանգ է սպառնում

Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ են տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը:

Առաջին ուղղաթիռը տեղափոխել է մոտ 3 մետր բարձրությունից ընկած 8-ամյա աղջնակին, որը գանգուղեղային վնասվածքներով ու կոտրվածքով տեղափոխվել է նախ Գորիս, ստացել առաջին օգնություն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները սանավիացիայով նրան տեղափոխել են Երևան: Երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կայուն:

Երկրորդ ուղղաթիռը տեղափոխել է 4-ամյա տղայի՝ ծանր շնչառական անբարարվածությամբ: Մինչև ուղղաթիռի մեկնելը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները հեռախոսով են խորհրդատվություն տվել տեղի գործընկերներին, այնուհետև մեկնել են Կապան ու երեխային միացրած արհեստական շնչառության սարքին՝ տեղափոխել Երևան: Տղայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, կյանքին սպառնացող վտանգ կա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում