ՄԻՊ աշխատակիցներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանություն
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը։
Առանձնազրույցների ընթացքում բարձրացվել է հարց՝ կապված, բերման ենթարկվածների պնդմամբ, մեկից ավելի անգամ նույն արարքի՝ դիմակ չկրելու համար տուգանքներ նշանակելու պրակտիկայի հետ։
Այցի արդյունքների հիման վրա գրություն կհասցեագրվի Ոստիկանություն։
Կարծիքներ