Արցախի Հովսեփավան համայնքում կառուցվում է երկրորդ բնակելի թաղամասը
Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում միաժամանակ շարունակվում են նաև երկրորդ թաղամասի կառուցման աշխատանքները։
Նախագծի համաձայն՝ թաղամասը բաղկացած կլինի 59 առանձնատներից, որից 22-ը՝ երեքսենյականոց, իսկ 57-ը՝ չորսսենյականոց։
Որոշ առանձնատներ արդեն տանիքապատվել են, և կատարվում են արտաքին հարդարման աշխատանքներ։
Թաղամասի կառուցապատումն իրականացնում են «Լիվարդշին», «Ա.Լ.Մ.», «ՌՈԲ-ԷԼ» և «ԱՐՄԵՆ-88» ՍՊ ընկերությունները։
️Աշխատանքները ֆինանսավորում են Արցախի կառավարությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
Կարծիքներ