Սալահը կարող է մասնակցել «Ատալանտայի» դեմ խաղին. Կլոպ
«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը, ով կորոնավիրուսով հիվանդանալուց հետո վերադարձել է խումբ, գտնվում է լավ մարզավիճակում և կարող է խաղադաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի իտալական «Ատալանտայի» դեմ խաղում, ասել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
D խմբի Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 25-ին՝ «Էնֆիլդում», և կսկսվի Երևանի ժամանակով 00: 00-ին:
Կարծիքներ