Վրաստանն օգոստոսի 2-ից Մյունխեն-Թբիլիսի չվերթով կվերականգնի կանոնավոր չվերթները
Գերմանական Lufthansa ավիաընկերությունն օգոստոսի 2-ից Մյունխեն-Թբիլիսի չվերթով կվերականգնի կանոնավոր չվերթները դեպի Վրաստան: Այս մասին տեղեկացնում է Netgazeti.ge կայքը` հղում տալով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը:
Գործակալության տեղեկություններով` Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղավիացիայի գործակալության և Lufthansa-ի միջև չվերթների վերսկսման վերաբերյալ տեխնիկական բանակցություններն ավարտվել են:
Թռիչքները կատարվելու են շաբաթական երկու անգամ. Թբիլիսի-Մյունխեն թռիչքներն իրականացվելու են երկուշաբթի և ուրբաթ օրերին, Մյունխեն-Թբիլիսի թռիչքները` հինգշաբթի և կիրակի:
Չվերթների տոմսերն արդեն հասանելի են ընկերության կայքում, դրանց գինը սկսվում է 500 եվրոյից:
Կարծիքներ