Չինաստանում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով 36 մարդ է զոհվել

Առնվազն 36 մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել Հենան նահանգի Անյան քաղաքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է CGTN հեռուստաալիքը ։
Նրա խոսքով՝ հրդեհը սկսվել է երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 16:22-ին, իսկ հսկողության տակ է վերցվել տեղական ժամանակով ժամը 20:00-ին:
Այս պահին երկու մարդ համարվում է անհետ կորած։
Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Կարծիքներ