«Հայկական Ալիանս Ֆրանսեզը» և իր գործունեությունը
Հայկական Ալիանս Ֆրանսեզը ստեղծվել է 2003 թվականին։ Այն ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածման կենտրոնն է՝ Աֆ համաշխարհային ցանցի ներկայացուցիչը Հայաստանում։
Այստեղ ֆրանսերեն սովորել կարող ես սկսել սկսնակ մակարդակից և հասնել մինչև ամենահմուտ, C2 մակարդակ։ Դասավանդման նորագույն մեթոդների շնորհիվ ուսումնառությունը դառնում է ավելի հասանելի, և ուսումնական նյութերը հեշտ յուրացվելի։
Աֆ-ի դասախոսները մշտապես և պարբերաբար վերապատրաստվում են, որի արդյունքում էլ կազմակերպությունը այսօր կարողանում է տրամադրել մրցունակ կրթություն։
Մենք անցկացնում ենք Դելֆ, Դալֆ քննություններ, TCF, TEF, քննություններ և DFP մասնագիտական ֆրանսերենի քննություն։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարծիքներ