Ղազախստանում կործանվել է ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռ, որում եղել է 72 մարդ
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական AZAL ավիաուղիների ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ինքնաթիռը SOS ազդանշան է ուղարկել Կասպից ծովի վրա թռչելիս։ Հաղորդվում է, որ այն արտակարգ վայրէջք է կատարել Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա։
Ըստ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի վայր են մեկնել հրշեջներ՝ մարելու ինքնաթիռի կործանման վայրում բռնկված հրդեհը։
Կարծիքներ