Իսրայելի հյուսիսում 44 մարդ է զոհվել կրոնական տոնի ժամանակ

Իսրայելի հյուսիսում 44 մարդ է զոհվել կրոնական տոնի ժամանակ

Առնվազն 44 մարդ Է զոհվել Մերոն լեռան շրջանում, որը գտնվում Է Իսրայելի հյուսիսի Ցֆատ քաղաքի մերձակայքում, Լագ բա Օմեր տոնի ժամանակ տրիբունան փլվելու հետեւանքով: Ապրիլի 30-ին այդ մասին հայտնել Է The Jerusalem Post թերթը:

Թերթի տվյաներով՝ վիրավորել Է ավելի քան 100 մարդ:

Ավելի վաղ The Jerusalem Post թերթը հայտնել Էր 38 զոհվածների եւ 60 տուժածների մասին: Թերթի տվյալներով՝ մարդկանց մի մասը կարող Էր վերքեր ստանալ կամ զոհվել հրմշտոցի հետեւանքով, որը հետեւել Է տրիբունայի փլվելուն: Տոնակատարության կազմակերպիչներն ապրիլի 29-ի երեկոյան հաշվել Էին միջոցառման ավելի քան 100 հազար մասնակցի:

Լա բա Օմեր տոնը նշվում Է հրեական լուսնային տոմարով իյար ամսվա 18-ին, որն այս տարի համընկել Էր ապրիլի 29-ի արեւի մայրամուտից մինչեւ ապրիլի 30-ի ուշ երեկո: Այն սահմանվել Է համաճարակը դադարելու հիշատակին, որից մահացել են հրեական աստվածաբան Ակիվայի մի քանի հազար աշակերտներ, որն ապրել Է մեր թվականության I եւ II դարերի սահմանագծին: Ըստ ավանդույթի այդ տոնի ժամանակ խարույկներ են վառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում