«Հայաստան»-ը պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի գրասենյակը այս պահին չի ստացել «Հայաստան» խմբակցության կողմից թեկնածուի առաջադրում։
«Այս իրողությունից ելնելով մեր հետագա օրակարգը կառուցված կլինի կանոնակարգ օրենքի պահանջի հիման վրա, իսկ կանոնակարգ օրենքը նման դեպքերում, եթե «Հայաստան» խմբակցությունը չի ներկայացրել թեկնածու, տալիս է լուծումներ: 5 օրվա ընթացքում կանոնակարգ օրենքի պահանջով կհրավիրենք հաջորդ արտահերթ նիստը և կտանք իրավական լուծում այս խնդրին»,- ասաց Քոչարյանը։
Մինչ այդ, ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը 14 անգամ չէր չընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Կարծիքներ